
Վրաստանը Լեհաստանից հարցում է կատարել Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին
Վրաստանը Լեհաստանից հարցում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Վարշավայի շրջանային դատախազության մամուլի քարտուղար Լուկաշ Լապինսկին։
Նա ննշել է, որ դատախազությունն այդ հարցը կպարզաբանի սահմանային ծառայության և ոստիկանության հետ համատեղ։
Ավելի վաղ պատգամավոր Մալգոժատա Գոշևսկայան հայտարարել էր, որ Սաակաշվիլին եկել է Լեհաստան, ուր մասնակցել է վարշավյան բողոքի մեկամյակին։ Ինքը՝ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Վարշավա եկել է ԱՄՆ-ից, երբ իմացել է, որ իրեն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին