Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի
Ռուսաստանի և Թուրքիայի միջև լոլիկի ներմուծման հարցում առաջացած ճգնաժամը չի հաղթահարվում: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի:
Այն բանից հետո երբ 2015 թ. նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայի սահմանին ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ, երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ և Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ մտցրեց, մասնավորապես, սահմանափակելով թուրքական ապրանքների ներմուծումը երկիր։ Արգելքը ներառում էր բանջարեղեն, մրգեր, մսամթերք:
Ներկայումս այս սահմանափակումները հիմնականում հանված են, սակայն Ռուսաստանը որոշում է կայացրել չշտապել լոլիկի ներմուծման հարցում և առաջ մղել տեղական արտադրանքը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը
- Ռուսաստանը Թուրքիայից կարող է ներկրել ցանկացած սննդամթերք, բացի լոլիկից