Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության»՝ (AKP-ԱԶԿ) Ռիզեի նահանգային խորհրդի ժողովում ունեցած ելույթի ընթացքում կրկին մեղադրել է Գերմանիային՝ «ահաբեկչությանը սատարելու մեջ»:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ իրենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղարկել են 4500 անձնական գործի փաստաթուղթ` պահանջելով արտահանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրած մարդկանց:
Էրդողանը նկատի ունենալով Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին, նշել է, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են իրենց քաղաքացիների արտահանձնումը, սակայն միաժամանակ մերժում են Թուրքիայի՝ արտահանձման պահանջները:
Թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին այն ժամանակ, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան որոշում կայացրեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերել և տեղափոխել այլ երկիր:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
- Գերմանիան սկսել է Ինջիրլիքից դուրս բերել իր ռազմական ուժերը
- Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ
- Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան