«Զվարթնոց» կվարտետը հանդես կգա Գառնիում
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին հոգևոր ու ավանդական երգերի կատարումներ կհնչեն։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարումներով հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Սոֆյա Սայադյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Վահագն Մարգարյան (բաս) և Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար):
Հագեցած երգացանկում Մակար Եկմալյանի ` «Օրհնյալ է Աստված», «Մարմին Տերունական», «Եղիցի», «Տեր կեցո», «Կիլիկիա», ինչպես նաև` Կոմիտաս վարդապետի`«Առավոտ Լուսաբեր», «Տեր ողորմեա», «Հորովել», «Շողեր ջան», Քրիստափոր Կարա-Մուրզա «Լեպո լելե» և այլ ստեղծագործություններ են:
Հարակից հրապարակումներ`
- «Գառնի»-ում ելույթ է ունենալու Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը
- «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք
- «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել
- «Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը
- «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը
- «Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը
- Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել
- Կինոդիտում` Զվարթնոցում
- Բացօթյա կինոդիտումներ՝ Երևանում