Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել Լոնդոնում հրատարակվող «El-Hayat» թերթին, որի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի թեմային:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հարցազրույցի ժամանակ Բարզանին մասնավորապես ասել է, որ հանրաքվեի գլխավոր նպատակը նոր աղետների և պատերազմների կանխարգելումն է:
Ըստ նրա՝ այլևս անկախության հանրաքվեի հարցում «հետդարձի ճանապարհ չկա» :
Անդրադառնալով այն մարդկանց, ովքեր դեմ են եղել սեպտեմբերի 25-ին, հանրաքվեի անկացմանը, Բարզանին նշել է.
«Եթե սպասենք ուրիշների համաձայնությանը, ապա հանրաքվեի անցկացման համար նպատակահարմար ժամանակ չի լինելու: Միայն Քուրդիստանի ժողովուրդը կարող է որոշել հանրաքվեի ամսաթիվը»:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան