Թուրքիան խոստացել է պաշտպանել իր լոլիկները
Անկարան, հնարավոր է, պատասխան քայլեր ձեռնարկի թուրքական լոլիկի և այլ մթերքների՝ Ռուսաստան արտահանելու սահմանափակումների դեմ։ Այս մասին «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
Նա ասել է, որ թուրքական լոլիկի՝ դեպի Ռուսստան արտահանելու խնդիրները պահպանվում են։ Նախարարը նաև նշել է, որ սահմանափակումներ գործում են նաև այլ բանջարեղենների նկատմամբ։
Օգոստոսի 7-ին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել էր, որ Մոսկվան թուրքական լոլիկ չի գնի։ «Մենք լուրջ ահազանգ ենք հնչեցրել հայերնական բիզնեսին՝ ռուսական շուկան հագեցնել լոլիկով,վարունգով և այլ բանջարեղեններով»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին