ՌԴ ԿԲ որոշումը չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ընկերության գործունեության վրա
«ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռու» ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ՓԲԸ գործունեությանը»: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին «Անելիք Բանկ» ընկերությունից:
Ընկրությունից մանրամասնեցին, որ «Անելիք Ռու» ՍՊԸ-ն և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն տարբեր իրավաբանական կազմակերպություններ են` տարբեր սեփականատերերի կազմով:
«Արդեն 5 տարուց ավել է, ինչ «Անելիք Ռու» ՍՊԸ-ն չի հանդիսանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի դուստր բանկ և պահպանել է միայն պատմական անվանումը: Բացի այդ, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չունի ոչ մի առնչություն «Անելիք» դրամական փոխանցումների համակարգերի հետ, որը պատկանել և կառավարվել էր «Անելիք Ռու» ՍՊԸ կողմից: Բանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը»,-ասացին ընկերությունից:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրեցին, որ ՌԴ ԿԲ-ն լիցենզիայից զրկել է «Անելիք.ռու» ՍՊԸ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են