Գեորգի Ավետիսյան. Ինչո՞ւ դաբաղի ախտորոշում չի արվել
«Ո՞վ է մեղավոր, որ դաբաղի ախտորոշում չի արվել, ինչո՞ւ չի արվել»: Այս ու այլ հարցեր է բարձրաձայնում ՍԱՊԾ նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ վերջինս եղել է ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության ու հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի տեղեկալը, աշխատանքից հեռացվել է, այդ որոշումը բողոքարկել է դատարանում ու վերականգնվել աշխատանքում:
Ֆեյսբուքյան իր էջում Ավետիսյանը գրել է. «Օրերս մամուլում հայտնված այն ինֆորմացիան, որ Լոռվա մարզի երկու գյուղերում դաբաղ հիվանդություն է արձանագրվել, համացանցում դարձավ բուռն քննարկումների առարկա, գյուղապետն ասում է գյուղի կենդանիների 70% դաբաղով հիվանդ են, ՍԱՊԾ ասում է մասնագիտական եզրակացություն է պետք, մի կողմ դնենք այն փաստը, ՍԱՊԾ շուրթերից «մասնագետ» կամ «մասնագիտական» բառերը ծիծաղելի են հնչում, վերադառնանք բուն խնդրին։
1. Հիվանդությունը պաշտոնապես կարելի է հայտարարել ախտորոշված միայն լաբորատոր ախտորոշումից հետ, չնայած որ դաբաղ հիվանդության ախտանիշներն այնքան տիպիկ են, որ մասնագետ անասնաբույժը առաջին հերթին պարտավոր է կասկածել դաբաղ, որից հետո կատարել նմուշառում, մարզի տեսուչի ներկայությամբ, կամ տեսուչն անի այդ նմուշառումը և տեսուչի մակագրությամբ տարվի լաբորատորիա։ Ի դեպ տեսուչը ՍԱՊԾ աշխատակից է, անասնաբուժական 2 լաբորատորիաները նույն պես ՍԱՊԾ կազմում են։
2. Եթե ՍԱՊԾ պնդում է, որ լաբորատոր ախտորոշում չի արվել, հարց է առաջանում՝ ինչու՞, ովքե՞ր են մեղավոր, որ մեկ շաբաթ է ոչինչ չի արվել։
3. Ենթադրենք որ իրականում կա դաբաղի բռնկում, այս դեպքում ո՞վ է մեղավոր, այստեղ մի քանի տարբերակ կա։
ա) գյուղի անասնաբույժը, ով պարզապես չի կատարել պետ պատվերով նախատեսված պատվաստումը, կամ կատարել է պատվաստանյութի հետ աշխատանքի կանոնները խախտելով (ջերմային ռեժիմ, դոզավորում և այլ.)
բ) գյուղացին, ով չի ցանկացել որ իր կենդանիները պատվաստվեն (մի զարմացեք, նման դեպքերը շատ են, պատճառներն անհեթեթ), եթե անասնաբույժը նույնիսկ չի եկել պատվաստելու, նույնպես գյուղացին է մեղավոր, պարտավոր էր տեղյակ լինել որ դաբաղի նկատմամբ պատվաստումը անվճար է, և ստիպեր անասնաբույժին, որ վերջինս կատարեր իր աշխատանքը։
գ) Գյուղապետը, ով պարտավոր է աջակցել այդ անասբույժին, միջոցառումները պատշաճ կատարելու։
դ) ՍԱՊԾ մարզային կառույցի տեսուչը, ով պարտավոր է վերահսկել պետ պատվերի շրջանակներում իրականացվող բոլոր կանխարգելիչ միջոցառումները և անասնաբույժի կողմից ներկայացվող հաշվետվությունը մակագրեր, հավաստելով կատարված աշխատանքի իսկությունը»:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չունենք
- Դեբեդ և Դսեղ գյուղերում անասնագլխաքանակի շուրջ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Առավոտ»
- Դատարանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը կվերադառնա ՍԱՊԾ՝ իր աշխատանքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին