Տեղի է ունեցել Հայաստանում Չինասատնի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքի արարողությունը
Այսօր տեղի ունեցավ Հայաստանում Չինաստանի ժողովրդական հնարապետության նոր դեսպանատան հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հաուիլայը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Երևանի քաղապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Դեսպանատան նոր շենքի շինարարությունը կտևի 2 տարի, շենքի նախագիծը պատրաստվել է Չինաստանում՝ չինական ընկերության կողմից։ Շինարարական աշխատանքները կիրականացնեն հայ և չինացի շինարարները՝ համատեղ ուժերով։ Հատկանշական է, որ Հայաստանում Չինասատանի նոր դեսպանատունը Եվրասիական տարածաշրջանում իր մեծությամբ երկրորդը կլինի՝ ՌԴ-ում տեղակայված դեսպանատնից հետո։
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Չինաստանի ԱԳ նախարարի խորհրդական Լի Հուայ Լայը, չնայած Հայաստանն ու Չնաստանն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն երկու ժողովուրդները միմյանց հետ բարեկամական հարաբերություններ ունեն։
«2015 թվականին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով ժամանեց Չինաստան, երկու երկրների ղեկավարները նշեցին Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների ուղենիշները։ Չինաստանը որպես Հայաստանի եղբայր, ընկեր և հուսալի գործընկեր, շարունակելու է զարգացնել նրա հետ հարաբերությունները»,- նշեց չինացի պետական գործիչը։Նա նաև տեղեկացրեց, որ դեսպանատան նոր շենքը կզբաղեցնի 40 հազար ք/մ տարածք և հույս հայտնեց, որ շինարարարական աշխատանքները ավարտին կհասցվեն նախանշված ժամկետներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները