Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները առգրավել են բանկում ի պահ տրված ֆինանսական միջոցները:
«Բանկում մեջ սև օրվա համար 12 հազար թուրքական լիրա ունեի: Թուրքիայի Հանրապետությունը դա էլ առգրավվեց: Սա պետություն չէ, այլ գանգստերական ավազակախումբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիշանյանը:
Ավելի վաղ էլ Թուրքիայում որոշում էր կայացվել քանդել Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը «Նիշանյան տներ» հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ. հոկտեմբեր ամսից գտնվում էր բանտում:
Սակայն Նիշանյանը, ով պատիժը կրում էր բաց ռեժիմի բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն ուներ։ Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:
Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում պատրաստվում են քանդել «Նիշանյանի տները»
- Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը
- Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
- Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
- «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի
- «Ազատություն և արդարություն Նիշանյանին» կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել նրան ազատելու համար
- Պոլսահայ գրող Նիշանյանին բանտախցում ստիպում են գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել
- «The Washington Times». Էրդողանը ստիպում է լռել պոլսահայ գրող Սևան Նիշանյանին
- Հաղորդագրություն Էրդողանին. Ի սեր Աստծու, հանգիստ թողեք պոլսահայ գրող Նիշանյանին
- Թուրք լրագրողն անարդար է համարում Նիշանյանի բանտարկումը
- Նիշանյանը դատապարտվեց 3 տարի 4 ամիս ազատազրկման
- Նիշանյանն իր տները նվիրաբերեց «Նեսին» հիմնադրամին
- Իզմիրում թուրքերը պատրաստվում են քանդել Սևան Նիշանյանի հյուրանոցները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին