Ջազը լսենք, մեղր ուտենք. Տավուշը պատրաստվում է փառատոնին
Օգոստոսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում կանցկացվի Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն: Մինչ այդ անցակացվելու է «Ջազը՝ սահմանին» ավանդական դարձած միջոցառումը:
Տավուշցիներն ու փառատոնի հյուրերը մինչև կեսգիշեր ջազ կլսեն, կգիշերն այդտեղ, իսկ առավոտյան կվայելեն Շամշադինի մեղրն ու այլ բարիքներ:
«Այս տարի աննախադեպ աշխատանքներ ենք իրականացրել մեր հյուրերի գիշերակացի համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը:
Նման փառատոնի անցկացումը բրենդավորում է տեղի մեղրը, վերջին տարիներին, ըստ նրա, ավելացել են մեղվագործները:
«Հիմա մեղրը ապրանքանիշ է հանդիսանում այդ տարածաշրջանի համար, ինչպես որ գինին Արենիի համար: Մեղվարտադրության գործում այսօր կան լուրջ տեղաշարժեր»,-ասաց նա:
Չոբանյանի խոսքով, բացի դա, փառատոնի անցկացումը նպաստում է նաև Բերրդի տարածաշրջանի սոցիալական, մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ջազ, մեղր և հատապտուղներ՝ սահմանին
- Չոբանյան. Մեղրի փառատոնում շատ հետաքրքիր նորություններ են լինելու (Տեսանյութ)
- Շամշադինում կիրակի կանցկացվի մեղրի փառատոն
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են