Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին
Փաստաբանների պալատում առաջիկա մեկ ամիսը թեժ է լինելու: Սեպտեմբերի 9-ին այստեղ նախագահ են ընտրելու: Օգոստոսի 12-ից մեկնարկում է թեկնածուների առաջադրումները:
Մինչ այդ Panorama.am-ը հայտնի փաստաբաններից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են մասնակցել ընտրապայքարին:
«Ոչ մի դեպքում չեմ առաջադրվելու»,-ասաց պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Նա հիմանավորեց՝ «որովհետև ես փաստաբանությունը սիրում եմ»: Ալումյանի կարծիքով, որևէ պաշտոն զբաղեցնելը այդ հիերարխիայի մեջ արվում է փաստաբանության ու մասնագիտական պարտականությունների հաշվին:
«Այսինքն, ես պետք է փաստաբանությամբ չզբաղվեմ կամ ավելի քիչ զբաղվեմ, որպեսզի հնարավորություն ունենամ օգտակար լինել պալատին»,-ասաց նա:
Փաստաբան Լուսինե Սահակյանը, ով մշտապես քննադատել է պալատի գործող նախագահին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ չի առաջադրվելու:
«Նման պլաններ առայժմ չունեմ: Պալատի նախագահին ուղղված քննադատությունները չեն նշանակում, որ կցանկանամ լինել պալատի նախագահ»,-ասաց նա:
Երկու փաստաբաններն էլ նշեցին, թե տեղյակ չեն գործընկերների՝ հնարավոր առաջադրումների մասին մտադրություններից:
Սահակյանն ասաց, Հայաստանում չի եղել, նոր է վերադարձել, տեղյակ չէ՝ ինչ է կատարվում:
ՓՊ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Panorama.am-ին ասաց, որ ընտրության մասնակցության վերաբերյալ Արա Զոհրաբյանն առաջիկայում կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ առաջադրումները կշարունակվեն մինչև օգոստոսի 17-ը: Քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին