Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 13 մարդ է զոհվել
Երեք մարդ է տուժել այսօր առավոտյան Չինաստանի Սինցզյան- Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:
«Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ երեք գյուղացիներ են հոսպիտալացվել այն բանից հետո, երբ նրանց տունը փլվել է ուժգին ցնցումներից: Այլ տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում:
6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 07:27-ին (Երևանի ժամանակով ժամը 3:27-ին) տեղի է ունեցել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Բորո-Թալա-Մոնղոլյան գավառում:
Այղբյուրը հիշեցնում է, որ մեկ այլ երկրաշարժ՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանում, որից հետո գրանցվել են շուրջ 770 հետցնցում:
Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշաժի զոհ Է դարձել 13, տուժել՝ 175 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան