Հայաստանն ու Չինաստանն արել են հնարավորը, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան և ընդլայնվեն. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 25 տարի առաջ։ Այս տարիների ընթացքում Հայաստանն ու Չինաստանը արել են հնարավոր ամեն բան, որպեսզի երկկողմ հարաբերությունները ջերմանան, զարգանան և և ընդլայնվեն։ Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության նոր դեսպանատան հիմնարկեքի հանդիսավոր արարողության ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Սա և քաղաքական ամենաբարձր մակարդակով հարաբերություններն են, և երկու երկրների ղեկավարների ջերմ հարաբերութւնները, և կառավարությունների միջև համագործակցությունը՝ համագործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում, և երկու երկրների արտգործնախարարությունների սերտ փոխգործակցությունը։
Այսօր մենք անում ենք խորհրդանշական առաջին քայլը՝ դնելով Չինաստանի դեսպանատան նոր շենքի առաջին հիմնաքարը։ Չինաստանի ղեկավարությունը որոշել է, որ Հայաստանում պետք է կառուցել նոր մեծ դեսպանություն՝ հույս ունենալով, որ այն կծառայի նոր և մեծ նախագծերի իրագործմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանում Չինաստանի արտակարգ դեսպան Թիան Էրլունն իր հերթին նկատեց, որ դեսպանատան նոր շենք կառուցելն իսկապես ուրախալի իրադարձություն է։ «Չինաստանն ավելի լավ ներկայացված կլինի այս երկրում և դա իհարկե, օրինաչափ է։ Մեր համագործակցության մասշտաբները, մեր փոխհարաբերությունները արագ զարգանուրմ են, և դա ավելի շատ մարդկանց աշխատանք և ավելի մեծ շենք է ենթադրում։ Սա արտացոլում է Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների իրական ծավալները և հեռանկարները»,- ասաց նա։
Թիան Էրլունի խոսքով, Հայաստանի հետ Չիանաստանի հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորվածի։ Նա կարևորեց հատկապես Մետաքսի ճանապարհի երկաթուղու համատեղ շինարարության նախաձեռնությունը, որն ուղղված է Չիանաստանի և Եվրասիայի համագործակցության ընդլայնմանը։ «Հայաստանը երկիր է, որով հին ժամանակներում անցելէ Մետաքսի ճանապարհը»,- հիշեցրեց դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան