Հրդեհ Թբիլիսիի Մթածմինդա այգում
Վրաստանի հրդեհային և փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մթածմինդա այգու հրդեհը: Լուրը գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով վրացական աղբյուրներին:
Հրդեհի դեմ պայքարել են 70 հրշեջ: Հրդեհի պատճառներն ու այրված տարածքի չափերը դեռևս հայտնի չեն:
«Հրդեհը տեղայնացվել է: Տարածման վտանգ չկա: Մոտակա տարածքներից մարդկանց տարհանելու անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայության աշխատակիցը:
Մթածմինդա վրացերենով նշանակում է «Սուրբ լեռ» և համարվում է քաղաքի խորհրդանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան