Բացօթյա կինոդիտումներ՝ «Գառնի» արգելոց-թանգարանում
Այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն պատմամշակութային տարբեր հուշարձանների տարածքներում: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ նշելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին, ժամը 20. 30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը: Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ:
Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու հայոց ցեղասպանության մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է:
Հարակից հրապարակումներ`
- «Գառնի»-ում ելույթ է ունենալու Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը
- «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք
- «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել
- «Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը
- «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը
- «Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը
- Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել
- Կինոդիտում` Զվարթնոցում