Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յորքում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին. ՀՀ արտգործնախարար
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին առայժմ կոնկրետ տեղեկատվություն չկա։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների միջև՝ Նյու Յորքում, սեպտեմբերի երկրորդ կեսին։ Լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Օրակարգում այն հարցերն են, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը»,- նշեց ԱԳ նախարարը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես գալ նոր առաջարկությամբ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Գիտե՞ք, հեծանիվ հնարել դժվար է, այսինքն՝ այն, ինչ կա, եղել է, դրա շուրջ բանակցում ենք։ Միշտ էլ պետք է տրամադրված լինել, որ բանակցություններին այլընտրանք չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան