«Մանչեսթր Յունայթեդ». Մակեդոնիայում մեր գիշերը չէր
Մակեդոնիայի մայրաքաղաքում ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթակիր դարձավ Ռեալի Մադրիդը, «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ հանդիպումն ավարատվեց 2:1 հաշվով:
«Ռոմելու Լուկակուն հասավ նպատակին, բայց Սկոպյեում մեր գիշերը չէր»,-ասված է «Մաչեսթր Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան էջում:
Կարմիր սատանաներն այսուհետ պատրաստվելու են ներքին խաղաշրջանին, առաջին հանդիպումը օգոստոսի 13-ին է, Վեսթ Հեմ Յունայթեդի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Նա դաշտում մնաց մինչև խաղի ավարտը:
Մեկնաբանելով խաղը Մոուրինյան նշել է, որ առաջին 20 րոպեն վերահսկողությունը եղել է իր տղաների ձեռքում, դրանից հետո «Մադրիդի» տղաներն ավելի լավ վիճակում են հայտնվել:
«Պետք չէ հիասթափվել, պետք է լինել լավատես ու հպարտ»,-ասել է մարզիչը:
Ի դեպ նա խոստովանել է, որ իր երկարամյա կարիերայի ընթացքում որևէ այլ թիմի այնքան չի սիրել, որքան «Մանչեթսր Յունայթեդ»-ին:
«Ես այնքան երջանիկ եմ այս տղաների մարզիչը լինելու համար: Մի քանի օր առաջ ես նրանց ասել եմ, որ իմ երկարամյա գործունեության ընթացքում որևէ այլ թիմի այնքան շատ չեմ սիրել ինչքան իրենց»,-ասել է նա: