Պետք է մտահոգված լինեն բոլորը, որ Լեզվի պետական տեսչությունը չփակվի. Լավրենտի Միրզոյան
«Մայրենի լեզվի անաղարտության հարցը ոչ միայն լեզվաբանների, գրողների, մտավորականների, մանկավարժների խնդիրն է, այլ յուրաքանչյուր հայ քաղաքացու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Մասնագետն անդրադարձավ լրատվական դաշտում լեզվի մաքրության հարցերին. «Տարիներ առաջ, երբ ստեղծվեցին մասնավոր լրատվամիջոցներ, ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնց մեջ ակնհայտ էին օտարաբանությունները: Ի տարբերություն 90-ականների՝ այսօր կարող ենք արձանագրել, որ շատ հարցեր լուծում են ստացել, բայց դեռևս ունենք բացեր, որոնք առավել ակնհայտ է գովազդային լեզվում: Լրատվական հաղորդումներում պատկերն այլ է, այնտեղ ամեն ինչ արվում է՝ անաղարտությունը պահպանելու համար: Նույնը չենք կարող ասել մյուս ոլորտների՝ համացանցի, կայքերի ու գրահրատարակչության մասին»:
Լավրենտի Միրզոյանը կարծում է, որ լրատվական դաշտում լեզվի մաքրության շատ բացեր գալիս են շտապողականությունից. «Օպերատիվության ձգտելով՝ հաճախ լրագրողների շտապողականությունը բերում է բազմաթիվ սխալների»:
Լեզվաբանն ընդգծեց՝ պետք է մտահոգված լինեն բոլորը, որպեսզի Լեզվի պետական տեսչությունը չփակվի՝ նշված խնդիրների դեմ պայքարելու համար. «Տեսչության գործառույթը միայն ստուգելը չէ: Պետք է նրա գործառույթներն ավելացնել, հո միայն մենք սխալ բռնող կազմակերպություն չենք, տեսչությունը պետք է լինի նաև աջակցող կազմակերպություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները