Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ հորաքույրը՝ միջադեպի մասին. «Առավոտ»
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախօրեին հարցաքննվել է սպանության մեջ մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի հորաքույրը՝ Լիդա Մկրտչյանը:
Կինը «Առավոտ»-ի հետ զրույցում պատմել է, որ Ռուզաննա Մկրտչյանը փորձել է ամուսնալուծվել Մանուկ Սիմոնյանից, բայց. «հետո նա եկել է, խաբել է, համոզել է, տարել է: Ես չեմ կարող ասել՝ ինչից էին ամեն օր վիճում: Նա շիզոֆրենիկ է եղել, առանց պատճառի էլ էր վիճում: Մեր աղջիկը ամեն ինչ թաքցրել է մեզնից՝ ասելով, թե հայրիկի անունը չխայտառակվի, հիմա հայրիկի անունն ավելի չխայտառակվե՞ց»:
Ռուզաննայի առողջական խնդիրներին անդրադառնալով՝ տիկին Լիդան թերթի հետ զրույցում ասել է, որ նա շաքարախտով է հիվանդ, ոտքերի տրոմբ ունի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան