ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները սպասարկման համար կարող են հերթագրվել` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:
Ընկերության մամուլի բաժնից հայտնում են, որ այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպասարկվելու համար հաճախորդները կարող են նախապես EarlyOne բջջային հավելվածի միջոցով զբաղեցնել հերթ և սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին` առանց հերթում սպասելու: Նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլև ավելի հարմարավետ կդարձնի Բանկի մասնաճյուղեր այցելությունները:
EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետև ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը և զբաղեցնել հերթ` հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար:
Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձևավորված կտրոնի համարը և ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան