Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:
ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային:
Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան