Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել
2019 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սարաևոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
Առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտել են հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիները առավելություն են ստացել՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44
Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջևում են եղել՝ 73 :60: Վերջին՝ չորրորդ քառորդում, մերոնք զիջել են 13 միավորի տարբերությամբ:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ, օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկշա Բավցևիչ. Պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն ունեցան նաև ազգային նշանակության հաղթանակ. մարզիչ
- Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանում մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
- Հայաստանի բասկետբոլիստները կրկին հաղթել են Ալբանիային
- Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ