Քերոլայն Քոքսը 86-րդ անգամն է Արցախ այցելում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը նա նշել է, որ ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռբերումների:
Արցախի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրա հետ Արցախ են ժամանել «Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչները:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը և տարիներ շարունակ հետևողականորեն պաշտպանել այն:
Հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առաձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին