«Մանչեսթր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբը սկսել է բանակցություններ վարել ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Ակումբի ղեկավարությունը հստակեցնում է պայմանները ներկայում վերականգնողական բուժում անցնող շվեդ ֆուտբոլիստին վերադարձնելու համար: Հարձակվողին ձեռք բերել մտադիր են նաև իտալական «Միլան»-ը, իսպանական «Ատելիտիկո»-ն ու ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի»-ն:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլին Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչում «անդերլեխտ»-ի հետ հանդիպման ժամանակ: Նրա վիրահատությունը հաջող էր անցել, կարող է դաշտ վերադառնալ 6-9 ամսից:
Նա անգլիկական ակումբ էր եկել ֆրանսիական ՊՍԺ-ից 2016-ին, 46 հանդիպումների ընթացքում խփել է 26 գոլ՝ դառնալով անգլիական ակումբի լավագույն ռմբարկուն:
Հարակից հրապարակումներ`
- Զլատան Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
- «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին
- Իբրահիմովիչը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «ՄՅու»-ի հետ
- Զլատան Իբրահիմովիչ. «Երեխաներս ուզում էին, որ խաղամ «Մանչեսթերում»
- Անդեր Էրրերա. «ՄՅու»-ում հասկանում են, թե Իբրահիմովիչը որքան կարևոր է մեզ համար»