Թողարկվել է «Ստալինի մահը» բրիտանական կատակերգության առաջին թրեյլերը
Համացանցում հրապարակվել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կատակերգության առաջին թրեյլերը։
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ 1953 թվականի մարտին առաջնորդի վերջին օրերի մասին պատմող ֆիլմի գլխավոր հերոսներն են դարձել Նիկիտա Խրուչշովը (դերակատարը՝ Սթիվ Բուշեմի), Գեորգի Ժուկովը (Ջեյսոն Այզեքս), Վասիլի Ստալինը (Ռուփերթ Ֆրենդ), Սվետլանա Ալիլուևան (Անդրեա Ռայզբորո), ինչպես նաև դաշնակահարուհի Մարիա Յուդինան՝ Օլգա Կուրիլենկոյի կատարմամբ:
«Ստալինի մահը» համանուն կոմիքսի Էկրանավորումն է, որը ստեղծել են ֆրանսիացիներ Ֆաբիեն Նուրին և Տիերի Ռոբենը: