Հաջողություններիս մեջ ներդրում է ունեցել մայրս. Արոնյան
Սինքֆիլդի գավաթի խաղարկություն 7-րդ տուրում Հիկարու Նակամուրայի նկատմամբ հաղթանակ տանելու օրը Լևոն Արոնյանի համար նշանավոր է եղել ևս երկու իրադարձություններով. այդ օրը լրացել է նրա մոր՝ Սեդա Սարկիսովնայի 70-ամյակը, ինչպես նաև ուղիղ քսաներեք տարի առաջ Լևոն հաղթել է առաջին մեծ մրցաշարում՝ մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այս մասին գրոսմայստերը ասել է Chess-news.ru-ի հետ զրույցում։
«Մայրս նույնպես այնտեղ էր, Սեգեդում։ Մենք հյուրանոցի համար փող չունեինք, նա ամբողջ մրցաշարի ընթացքում ապրել է ավտոբուսում։ Այսօր երկակի հաճելի է, որ իմ խաղով ես կարող եմ ուրախացնել մորս և նշել նրա ներդրումն իմ հաջողությունների մեջ»,- ասել է շախմատիստը։
Արոնյանը նաև պատմել է, որ մրցաշարերի ընթացքում ինչի է ինքը պատրաստ եղել և ինչի պատրաստ չեն եղել իր մրցակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում
- Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական
- Սինքֆիլդի գավաթ. Արոնյանն առաջատարների շարքում է
- Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին
- Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը հերթական ոչ ոքին արեց
- Սինքֆիլդի գավաթի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կես միավոր է վաստակել
- Արոնյանը պարտվել է Կարուանային
- Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սինգֆիլդի գավաթում
- Լևոն Արոնյանն այսօր մեկնարկում է Սինքֆիլդի գավաթում