
ԵՄ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միությունը ընդլայնել է սահմանափակումները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այժմ սև ցուցակում է հայտնվել լրացուցիչ 9 մարդ և 4 իրավաբանական անձ: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում:
Բացի դրանից՝ պատժամիջոցներ են կիրառվել նաև երկրի Արտաքին առևտրի պետական բանկի դեմ: Սև ցուցակում հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցնում են:
Օգոստոսի 5-ին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման համար քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում