Կրթության պետական տեսչության պետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի. «Ժողովուրդ»
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նախարար Լևոն Մկրտչյանի կողմից թիրախավորվել է:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախարարը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն է, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:
Թերթի հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տա, տեսչության պետ Արամ Կարապետյանը պատասխանել է. «Չար լեզուներն են: Մենք նախարարի հետ նման խոսակցություններ չենք ունեցել: Նման հարց չկա օրակարգում: Հակառակը, մենք վարչապետի կողմից մի շարք հանձնարարականներ ենք ստացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան