ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում
Արցախում նախորդ տարի սկսվել և այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը, որը նախատեսված է պաշտպանության բանակում ծառայող սպաների համար:
Արցախի քաղաքաշինության նախարարության հաղորդմամբ, նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի պատերի շարվածքի ուղղությամբ:
Այս շենքի շինարարությանը զուգահեռ, հարևանությամբ կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում: Շինարարության ավարտից հետո կբարեկարգվի ընդհանուր տարածքը, կկառուցվի խաղահրապարակ:
Առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում