Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը շինծու են որակում իրենց առաջադրված մեղադրանքը
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր, մինչ դատավորը բացակայում էր դահլիճից, ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը սադրանք է, իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«ԱԱԾ-ի սադրանք, դե իհարկե, քաղաքական հետապնդում է»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե ինչով էր խանգարում իշխանություններին:
Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն էլ ասաց, որ ինքը չի ընդունում մեղադրանքը. «Սա կեղծ է ու ժողովրդին ցույց տալու համար է, որ կարող են դատել յուրաքանչյուրին: Հանցագործ չկա, շինծու մեղադրանք է»:
Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը հերթական հետազոտությունն է անցել
- ՄԻՊ-ի կողմից առաջարկվել է կազմակերպել Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ
- Վահան Շիրխանյանը չի ներկայացել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է
- ԱԱԾ-ն չի ժխտում, որ զինված խումբը ցանկացել է պայթեցնել ՀՀ նախագահի ինքնաթիռը
- Բաղրամյան 26-ը, ՍԴ-ն, ԱԺ-ն, նաև ընդդիմադիրները եղել են զինված խմբի թիրախում. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են ՀՀ նախկին նախագահներին և գործող նախագահին առնչվող օբյեկտներ. Մանրամասներ
- Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2 ամսով
- Վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են
- Վնասազերծված խմբի անդամներից մեկը հացադուլ է հայտարարել
- Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում