ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 46 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները
- ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա
- «ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին
- ԱԳԲԱ Լիզինգը կուտակած լավագույն փորձը կփոխանցի գործարարներին
- Մեկնարկել է Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հայտերի ընդունման գործընթացը