«Ելք»-ի՝ փողոցների անվանափոխության նախաձեռնությունը միանգամայն տեղին է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հայաստանում կոմունիստական ղեկավարների և գործիչների, օտարազգի հայտնի դեմքերի անունները կրող փողոցները, դպրոցները անվանափոխելու հարցը պարապ խոսակցություն չի՝ դա ուղղակիորեն կապ ունի այն արժեհամակարգի հետ, որի հիման վրա պետք է զարգանա մեր պետությունը։ Առայժմ արժեհամակարգ չկա. 80-պականների երկրորդ կեսի խորհրդահայ մտավորականների առավել առաջադեմ մասը (նրանք այնուհետև կազմեցին Ղարաբաղյան շարժման կորիզը), ինչպես նաև նախկին խորհրդային այլախոհները, իհարկե, մտածում էին այս ուղղությամբ, բայց նրանք ի վիճակի չեղան դիմադրել ավանդական մտածողությանը, որը գերիշխում էր հասարակության մեջ, նույն մտավորականության և, իհարկե, պետական բյուրոկրատիայի շրջանում։
Արդյունքում հանրային մտածողության (նույն է թե՝ արժեհամակարգի) առումով շատ բան մնաց նույնը, շատ բան նաև փոխվեց, և մենք ապրում ենք, եթե կարելի է ասել, էկլեկտիզիմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի, իսկ ասենք, 197 թվականին «Սկվազնյակում» սուրճ խմող և բարձր «մատերիկաներից» խոսող մտավորականը դարձել է միանգամայն խորհրդային ոճի կաշառակեր։
Գալիս են նոր սերունդներ, և նրանց մոտ հարցեր են առաջանում ոչ միայն բոլշևիկների մասին։ Օրինակ՝ 10 տարեկան աղջիկս հարցնում է, թե ինչու Երևանում կա Լենինգրադյան, Կիևյան կամ Մոսկովյան փողոցներ, բայց չկան Լոնդոնյան և Փարիզյան։
Բնական է, որ քաղաքական գործիչների նոր սերնդի՝ «Ելքի» մոտ նույնպես հարցեր են առաջանում, թե ի՞նչ են 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում խորհրդանշում Կասյան, Ամիրյան, Միկոյան կամ Սպանդարյան անունները։ Այս տեսանկյունից, որպես հարցադրում, «Ելք» նախաձեռնությունը միանգամայն տեղին է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին