Ռուսաստանը շարունակելու է խորացնել հարաբերությունները Աբխազիայի հետ. վրացագետ
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա այցի հետ կապված քննադատությունները տրամաբանական էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Նրա խոսքով՝ բացասական արձագանքները ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վարած քաղաքականության վրա. «Վրացագետի կարծիքով՝ այս պարագայում շատ ավելի բուռն եղան արձագանքները, քանի որ այցը համընկավ հարավ-օսական կոնֆլիկտի տարելիցի հետ: Եղան արձագանքներ միջազգային ատյաններից՝ ԱՄՆ պետդեպից, Վրաստանում ԵՄ դեսպանից, ՆԱՏՕ-ից: Չնայած սրան՝ Ռուսաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Աբխազիայի հետ: Արձագանքներից Մոսկվան իր հետևությունները կարող է անել, բայց չեմ կարծում, որ վարվող քաղաքականության վրա ազդեցություն կունենա, նրանք շարունակելու են թե սոցիալ-տնտեսական, թե անվտանգության առումով աջակցել Աբխազիային»:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին՝ վրացագետի կարծիքով, դրանք բարձր մակարդակի վրա են, թեև ընթացիկ տարում որոշակի պասիվություն նկատվում է:
Էրոյանցի խոսքով, միշտ առկա են այն տեղերը, որոնց վրա կարելի է զարգացնել հարաբերությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան