Իրավունք 17:00 11/08/2017 Հայաստան

Արա Զոհրաբյանն արձագանքում է. Կարգապահական վարույթ հարուցելն օրենքի պարզ պահանջն է

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատասխանել է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի հասարակական կազմակերպությունների հայտարարությանը

Զոհրաբյանի պատասխանում ասված է.

«Ծանոթանալով Ձեր հրապարակային հայտարարությանը՝ հայտնում ենք  հետևյալը.
Հայտարարությունը պայմանականորեն կազմված է երկու մասից: Առաջին մասում ներկայացրել եք Ձեր մտահոգությունները Հայաստանի Հանրապետության պետական մարմիների գործողությունների կապակցությամբ և Ձեր կոչը Հայաստանի իշխանություններին:
Հայտարարության երկրորդ մասում ներկայացրել եք Ձեր մտահոգությունը ՀՀ փաստաբանների պալատի գործողությունների վերաբերյալ և Ձեր կոչը փաստաբանների պալատին:
Հայտարարության առաջին մասի վերաբերյալ որևէ դիրքորոշում չենք ցանկանում ներկայացնել, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրավապաշտպան կազմակերպությունների «միջամտությունը» հասարակական վերահսկողության դրսևորումներից է»:

Զոհրաբյանն ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է ՀՀ փաստաբանների պալատի վերաբերյալ Ձեր միակողմանի, չճշտված և պետական մարմինների հետ փաստաբանների պալատին արհեստականորեն նույնացնող չհիմնավորված դիրքորոշումը:

«Մասնավորապես, Ձեր հայտարարությունում նշել եք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները կողմնակալ ելույթներ են ունեցել:
Շտապում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամներն իրենց ելույթներում Ձեր կողմից հիշատակված քրեական գործերով մասնակցող որևէ փաստաբանի վարքագծի գնահատական չեն տվել՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման տեսանկյունից: Նման պատասխանատու հայտարարություն կատարելու համար առնվազն պետք է ունենալ հավաստի փաստական տվյալներ, ուստի կխնդրեինք Ձեզ, որպես Ձեր աշխատանքի մեջ մասնագիտացած կազմակերպություններ, հրապարակել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների այն հայտարարությունները (ընդ որում առանց կրճատելու միտքը), որոնք պարունակում են փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջի խախտման մասին «կողմնակալ» գնահատական: Վստահ ենք, որ այդ պնդումը կատարել եք Ձեզ միակողմանի ներկայացված «տեղեկատվության» հիման վրա:

ՀՀ փաստաբանների պալատին կոչ եք արել ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից: Ըստ Ձեր կոչի, նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներին:
Այս կոչի հետ կապված Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել հետևյալ իրավակարգավորումներին.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների ԱՌԵՐԵՎՈՒՅԹ առկայությունը:

Նախ` պետք է նշենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դեռևս չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում:  Տեղեկացնում ենք նաև, որ դատական սանկցիան հանդիսանում է կարգապահական վարույթ հարուցելու, թե՛ առիթ, թե՛ հիմք, և դատական սանկցիաների դեպքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթ հարուցելը, այլ ոչ թե պատասխանատվության ենթարկելը, օրենքի պարզ պահանջն է և ելնելով օրենքի գերակայության սկզբունքից, փաստաբանների պալատի նախագահը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ, ինչը դեռ չի նշանակում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկել։

Ըստ վիճակագրական տվյալների, քաղաքացիների, պետական մարմինների, դատարանների միջնորդության հիման վրա փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների մեծ մասն, ի վերջո, չի հանգեցրել կարգապահական պատասխանատվության, քանի որ կարգապահական հարցերով զբաղվող մարմինը՝ խորհուրդը, խախտում չհայտնաբերելով, կարճել է կարգապահական վարույթը։ Այսպիսով, պետք է տարբերակել կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության հարցը լուծելու փուլերը, որոնք երկու առանձին մարմինների կողմից իրականացվող, երկու իրարից անկախ, տարբեր նպատակներ հետապնդող, տարբեր ընթացակարգեր պարունակող և տարբեր նորմերով կարգավորվող գործընթացներ են։  
Անդրադառնալով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ հարկ ենք համարում նշել, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում է 12 անդամից ընտրված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից: Նշված հարցերի քննարկմանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կարող է պատասխանատվության ենթարկել փաստաբանին միայն այն դեպքում, երբ առկա է փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում: Եթե փաստաբանի վարքագծում առկա չէ խախտում, ապա կարգապահական վարույթը պետք է կարճվի:

ՀՀ փաստաբանների պալատին ուղղված Ձեր կոչն առ այն, որ պետք է ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից, իրավաչափ չէ, և կարող է գնահատվել, որպես  միջամտություն անկախ և ինքնակառավարվող ՀՀ փաստաբանների պալատի գործունեությանը:

Ընդ որում, Ձեր կոչի մեջ ընդգծված այն սահմանը, որ նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներին, նույնպես իրավաչափ չէ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ՝ փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար..: Նույն օրենքի 39.9 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել միայն դիտավորությամբ կատարված ԱԿՆՀԱՅՏ կոպիտ կարգապահական խախտման դեպքում: Ինչպես տեսնում եք, օրենսդիրը խախտման ԱԿՆՀԱՅՏ հատկանիշը սահմանում է միայն արտոնագրի դադարեցում տույժը կիրառելու դեպքում:
Ձեր կոչ-առաջարկությամբ Դուք ցանկանում եք նեղացնել խորհրդի իրավասության շրջանակը և պատասխանատվության ենթարկելու հնարավորություն եք տեսնում միայն ԱԿՆՀԱՅՏ խախտման դեպքում:

Միևնույն ժամանակ հորդորում ենք Ձեզ ուսումնասիրել Փաստաբանների պալատի խորհրդի նախկին որոշումները, դրանց բովանդակությունը, ձևավորված պրակտիկան, վիճակագրությունը, որից պարզ կլինի, որ փաստաբանների պալատի խորհուրդն իր որոշումներն ընդունելիս առաջնորդվել է իրավունքի գերակայությամբ և հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքով, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև հիմնարար իրավունքների վերաբերյալ այլ միջազգային նորմերի պահանջներով՝ հատկապես ուշադրություն դարձնելով փաստաբանի վարքագծին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականը և ՀՀ ներպետական օրենսդրությունը անիրավաչափ ճնշումներից պաշտպանում է նաև ՀՀ փաստաբանների պալատին, որի անկախությունն ուղիղ համեմատական է փաստաբանների անկախությանը: Եվ այստեղ կապ չունի անիրավաչափ ճնշումը պետական մարմնի կողմից է, թե՝ հասարակական միավորման:
Վերոգրյալի հիման վրա կոչ ենք անում Ձեզ, Ձեր գնահատականներում պահպանել օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը:

Միաժամանակ՝
- հրավիրում ենք Ձեզ այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փաստաբանների պալատի խորհրդի գործունեությանը, նույնիսկ պատրաստակամ ենք համատեղ միջոցառում, օրինակ` գիտաժողով անցկացնել խնդրահարույց հարցերի շուրջ.
- ակնկալում ենք, որ հրապարակայնորեն կներկայացնեք ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների՝ Ձեր կողմից կողմնակալ որակված ելույթները, որոնք հիմք են հանդիսացել Ձեր գնահատականների համար:
Հ.Գ. Այս գրությանը կից ներկայացնում ենք տեղեկանք, որտեղ համառոտ նշված է, թե ինչ գործողություններ է կատարել ՀՀ փաստաբանների պալատը նշված քրեական գործերի հետ կապված միջադեպերի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի անդամ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես  էին եկել հայտարարությամբ` դատապարտելով Հայաստանում, իրենց բնորոշմամբ, փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ու վերջիններիս անկախության դեմ ուղղված պետական մարմինների կողմից իրականացվող  քաղաքականությունը։

Խոսքը, մասնավորապես, գնում է 2016 թ-ին ամռանը ոստիկանության գունդ ներխուժած ու պատանդներ վերցրած զինված խմբի անդամների դատապաշտպանների նկատմամբ «անհարկի սահմանափակումների» մասին, այդ թվում իրենց պաշտպանյալների հետ տեսակցություննների ու մասնավոր զրույցների վրա կիրառվող արգելքների ու սահմանափակումների, պաշտպանյալների հետ հանդիպումներից հետո փաստաբանների խուզարկությունների ու նոթատետրերի առգրավման դեպքերի վերաբերյալ, ինչը, հայտարարության հեղինակների պնդմամբ, խոչընդոտում է դատական գործընթացին պաշտպանության ներկայացուցիչների հավուր պատշաճի պատրաստմանը։

Վկայակոչվում էր նաև ընթացիկ դատական նիստերին կարգադրիչների կողմից փաստաբանների պայուսակների պարբերաբար խուզարկումները, իսկ հրաժարվողների նկատմամբ դատական նիստերի դահլիճ մուտք գործելու արգելքի կիրառումը։ Հայտարարության  հեղինակներն հիշեցնում են, որ դատավարությունն ընթանում է մի փաստաբանների և ամբաստանյալներից մի քանիսի բացակայության պայմաններում, ինչի հետևանքով դատավորի միջնորդությամբ ՀՀ Փաստաբանների Պալատին կոչ է արվել դատապաշտպանների նկատմամբ կարգապահական վարույթ  նախաձեռնել, որը ներկայում ընթացքի մեջ է։ 

Կազմակերպությունները մասնավորապես, կոչ են արել ՀՀ իշխանություններին հավատարիմ մնալ Փաստաբանների կարգավիճակը կարգավորող միջազգային կոնվենցիաներին, զերծ մնալ մասնագիտական գործունեության խոչընդոտող գործողություններից ու հետապնդումներից, իսկ ՀՀ Փաստաբանների Պալատին` ձեռնպահ մնալ նշված դրվագներով փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելուց և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելուց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}