Բանանի ներկրմամբ զբաղվող գործարարը հայտարարել է, որ խոչընդոտում են իր գործունեությանը. «Առավոտ»
Երեկ քննիչները բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող «Տրոպիկա» ընկերությունում քննչական գործողություններ են կատարել։ Այս մասին «Առավոտ»-ին հայտնել է գործարարը։
Թերթը հիշեցրել է, որ երեկ գործարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գիշերը անհայտ անձիք մտել էին իրենց ընկերության տարածք, և ազոտական թթու լցրել սառնարանների կոմպրեսորների վրա։
«Առավոտ»-ի հետ զրույցում գործարարը նշել է, որ մինչ այս որևէ անձնական սպառնալիք չի ստացել, սակայն կարող է ենթադրել՝ ինչի են արել. «Արել են նրա համար, որ խոչընդոտեն մեր գործունեությունը, իսկ մեր գործունեությունը բանանի՝ ներկրումն է։ Տվել ենք ոստիկանություն, մնացածն իրենց պետք է պարզեն»։ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ իրենց ներկրման ծավալները կազմում եմ մոտ 40-60 տոննա կամ երկու ֆուռից մինչև 4-5 ֆուռ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան