Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր:
Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝
• ՀՀ Լոռու մարզ, Այրում համայնք, Անասնապահության զարգացման ծրագիր,
• ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
• ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
• ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Պանրի արտադրություն,
• ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
• ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
• ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում,
• ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի վերագործարկում,
• ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
• ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք, Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,
• ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
• ՀՀ Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,
• ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
• ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր:
ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից շարունակվում են նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում
- Վարչապետը կարևորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը
- Արարատի և Արմավիրի մարզերի ներդրումային նոր ծրագրերը՝ գինեգործության և մրգային օղիների արտադրության մասին
- Այս տարի Հայաստանում 850 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կիրականացվեն
- Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ
- 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերից հավանության են արժանացել շուրջ 50-ը
- Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը
- Հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով