«Տանկային բիաթլոն». Հայ տանկիստները չհասան եզրափակիչ
«Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսի շրջանակում Մոսկվայի մոտ՝ «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի եզրափակիչ փուլ են անցել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Չինաստանը:
«Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ, հայ տանկիստները գրանցել են 2 ժամ 37 րոպե արդյունք, ինչը հնարավորություն չի տվել ընդգրկվել եզրափակչում:
Եզրափակիչ փուլ չեն հասել նաև Ադրբեջանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Սերբիայի, Իրանի ու Տաջիկստանի թիմերը:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 12-ին երևանյան ժամանակով ժամը 18:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Տանկային բիաթլոն». Հայ տանկիստները մրցուղին անցել են երրորդը
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը