Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումից որևէ արդյունք պետք չէ սպասել. Արշակյան
Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից որևէ արդյունք պետք չէ սպասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա նշեց, այնուամենայնիվ, նման հանդիպումներն անհրաժեշտություն են. «Անհրաժեշտ է, որ հանդիպեն, այսօրվա քաղաքակրթության մեխանիզմներից մեկն է, որ պետք է իրար աչքի նայենք, տեսնենք գոնե հակառակորդին: Բայց այդքանով հանդերձ՝ միևնույնն է, մենք այն կարգավիճակում ենք, որ մեզ չեն էլ հարցնում ինչ ենք ուզում, ուզում ենք մտնել ԵԱՏՄ, ուզում եք դուրս գալ»։
Նրա կարծիքով՝ ստատուս քվոյի կարգավիճակը Հայաստանի և Արցախի համար լավագույն տարբերակն է։
Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի վերսկսմանը, Արշակյանն ասաց, որ դա բացառում է, եթե Հայաստանին կամ Ադրբեջանին չհրահրեն. «Մենք մինչև «դաբրո» չստանանք՝ չենք սկսի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան