Աստանայում կանցկացվի Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում
Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասնակցությամբ «Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ծրագրում ներառված են մի շարք շնորհանդեսներ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջության ոլորտի մասնագետները կներկայացնեն Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Կներկայացվեն նաև ինչպես էքսկուրսիոն ծրագրեր, միջոցառումային զբոսաշրջություն և հանգստյան օրերը Երևանում, այնպես էլ 2017 թվականի միջոցառումների օրացույցը, մասնակիցներին կտրամդրվեն տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև «Պատրաստված է Հայաստանում» նվերներ։
Ազգային օրվա շրջանակներում կկայանա Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես։
Նախատեսվում են երաժշտական համարներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան