Երեք օրում Հյուսիսային Կորեայի զինված ուժեր մտնելու համար դիմել է 3.5 մլն մարդ
Պհենյանի ու Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության ֆոնին վերջին երեք օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայի զինված ուժեր մտնելու համար հայտ է ներկայացրել 3.5 մլն մարդ:
HardNews-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումից հետո երեք օրվա ընթացքում հայտ է ներկայացրել 3 մլն 475 հազար մարդ, նրանք հիմնականում ուսանողներ են, աշխատողներ ու նախկին զինվորականներ:
«Ժողովուրդը ոտքի է կանգնում, որպեսզի ԱՄՆ-ին տասն անգամ ավելի ուժեղ հակահարված տա»,-գրում է աղբյուրը՝ վկայակոչելով այդ երկրի լրատվամիջոցներից մեկին:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նոր բանաձև է ընդունել, որով խստացնում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Բանաձևում ներկայացրած հաշվարկներով պատժամիջոցների շնորհիվ Պհենյանի տարեկան եկամուտները կնվազեն 3 անգամ, դրանք այժմ կազմում են 3 մլրդ դոլար: ԱՄՆ-ում հրաժարվել են ընդունել Հյուսիսային Կորեայի իշխող ռեժիմի փոփոխության վերաբերյալ կետը բանաձևում չընդգրկելու առաջարկից:
Չնայած պատժամիջոցներին, Հյուսիսային Կորեան չի դադարեցնում հրթիռային համակարգերի փորձարկումները, որն իրականացնում է ԱՄՆ-ից պաշտպանվելու պատճառաբանությամբ: Այս շաբաթ նրանք միջուկային սպառնալիքներ են տվել միմյանց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան