«Մխիթարյանը պատրաստվում է իրացնել ողջ ներուժը»
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Այս մասին գրել է անգլիական Stretford-end պարբերականը՝ իր կայքում ծավալուն հոդված հրապարակելով հայազգի ֆուտբոլիստի մասին։
«Միկի մականունով ֆուտբոլիստը սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Հայազգի ֆուտբոլիստի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձրակարգ, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է։
Մխիթարյանը նաև բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես հարձակվող, բայց կարող է խաղալ նաև որպես «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը ստեղծագործ է և բավական խելացի։ Նա պատրաստվում է իրացնել իր ողջ ներուժը»,- գրել է պարբերականը։
Ամբողջական հոդվածն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայի Սենատը դիպլոմ է շնորհել Մխիթարյանին
- «Երկրպագուներիս անհույս չեմ թողնի». Մխիթարյան
- Մխիթարյանը թիմի կազմում մեկնել է Մակեդոնիա՝ «Ռեալ Մադրիդ»-ի հետ հանդիպման
- Մխիթարյանի դերն ավելի է մեծանում. The National
- Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Եվրոպա Լիգայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին
- «Նոր սկզբի հրաշալի ավարտ». Մխիթարյան