ՌԴ բյուջեի դեֆիցիտը 423,7 միլիարդ ռուբլի է
Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին 7 ամիսներին կազմել են 8,4 տրիլիոն ռուբլի, ծախսերը՝ 8,8 տրիլիոն։ Այս մասին, ըստ «Լենտա.ռու» կայքի, հայտնել է երկրի Ֆինանսների նախարարությունը։
Բյուջեի դեֆիցիտը հավասար է 423,7 միլիարդ ռուբլու կամ ՀՆԱ-ի 0,8 %-ը,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Եկամուտների ընդհանուր գումարի 3,3 տրիլիոն ռուբլին ստացվել է նավթի և գազի վաճառքից, ավելի քան 5 տրիլիոն ռուբլին կազմում են ոչ նավթագազային եկամուտները։
Ինչպես նշվում է, միջոցների մեծ մասը գոյացել է Դաշնային հարկային ծառայության հավաքագրումների հաշվին՝ 5,2 տրիլիոն ռուբլի և մաքսային ծառայության՝ 2,5 տրիլիոն ռուբլի։ Այլ Դաշնային օրգաններից հավաքվել է 700 միլիարդ ռուբլի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին