Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- Վայոց Ձորում հրդեհն արագորեն տարածվում է
- Վայոց Ձորում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը հասել է 250 հա-ի
- Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվում են նաև ջրամբարի պաշարները