Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են, ինչի մասին վկայում են վաճառքի տվյալները։
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0,35%-ով՝ հասնելով 48,76 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0,15%-ով՝ հասնելով բարելի համար 51,98 դոլարի:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: