Սիրիական բանակը գրավել է Հոմս նահանգում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը
Սիրիական կառավարական զորքերն ու դաշնակից ուժերը ամբողջությամբ ազատագրել են Հոմս նահանգի Աս-Սուհնա քաղաքը, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Պալմիրայից 50 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում կառավարական զորքերը չեզոքացրել են ահաբեկիչների խմբերը, ինչպես նաև ոչնչացրել նրանց զինանոցը:
Աս-Սուհնայից 50 կմ հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զորի նահանգը, որը շարունակում է գրեթե ամբողջությամբ մնալ ահաբեկիչների ձեռքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան