Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 25 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 9 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:
ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարար:
Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար:
Այսօր, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:
Հարակից հրապարակումներ`
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
- Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին