Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ կառաջադրվի
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հայտարարեց պալատի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո:
2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները:
Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը:
Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար:
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է:
փաստաբան Արա Զոհրաբյան»:
Հիշենենք, որ փաստաբանների պալատի նախագահի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, այն կմեկնարկի ժամը 09:00-ից և կավարտվում է նույն օրը՝ ժամը 18:00-ին: Նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է այսօրվանից և ավարտվում է օգոստոսի 17-ին (ներառյալ)։ Քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։
Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ: Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյանը փակագծերը չի բացում, Վարոսյանը չի մասնակցում
- Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին
- Փաստաբանների պալատի նախագահ կընտրեն սեպտեմբերի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին