Երիտասարդության միջազգային օրն է
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որը հռչակվել է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։
Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։
Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Calend.ru-ն գրում է, որ այսօր աշխարհում մինչև 25 տարեկան երիտասարդների թիվը հասնում է 3 միլիարդ է, որոնցից կեսն ապրում է աղքատության մեջ։