«Զվարթնոց»-ում ավանդական հայկական հարսանիքը տոնախմբության է վերածվել
«Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Ժամանակի ընթացքում տվյալ երկրի մշակույթին համապատասխան ավանդույթները փոխվում են, մի մասը կամ չի պահպանվում կամ փոփոխվում է»,-«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ ասել է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում` անցկացված ավանդական հայկական հարսանիքի բեմականացման միջոցառման սկզբում:
««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնության նպատակը` ավանդական հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների մասին հիշեցնելն է: Արգելոց-թանգարանի տարածքը համահունչ է տոնական միջավայրին և համոզված ենք, որ այցելուներին դուր կգա մեր հարսանեկան ծեսը»,-ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանը:
Միջոցառման բեմադրող ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանի փոխանցմամբ, հայկական ավանդական հարսանիքի ծեսերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռնվել նաև մեր մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին:
Աղբյուրը գրում է, որ հարս ու փեսայի դերը ստանձնած երիտասարդներ Սմբատ Քոչարյանն ու Աննա Հարությունյանը սիրով էին համաձայնել մասնակցել բեմականացված հանդիսությանը: Առաջիկայում իրենք էլ պատրաստվում են ամուսանանալ ու խոստովանում են` մոռացված գեղեցիկ ավանդույթներից կներառեն իրենց հարսանեկան արարողությանը:
Ազգագրագետ Գայանե Շագոյանը հայկական հարսանեկան ծեսերի մասին գիրք է հրատարակել, որում ներառվել են արևմտյան և արևելյան Հայաստանի հարսանեկան ծեսերը: Ազգագրագետը 1992-2007 թթ. շրջել է հանրապետության մարզերով` փորձել վեր հանել 20-րդ դարի հարսանիքների մասին պահպանված հիշողությունները: Գ. Շագոյանի խոսքով մարզերում ավանդույթները տարբեր են, բացառությամբ` եկեղեցական ծեսի:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք
- Սոցցանցերը մշակույթի նախարարությանը հուշում են իր տեղը
- Մտավորականները՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքի մասին
- Հերիք եղավ, Գառնին սրբություն է. Պատգամավորը դատապարտել է Գառնիում կազմակերպած կորպորատիվը
- Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
- Խնջույք հուշարձանների տարածքում` «չնվաստացնելով» այն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին